«Հրապարակ». գեներալ Մանվելն ասել է, որ ինքը չի եղել «Մուկ» գրողը
Օրերս Մանվել Գրիգորյանն իր մտերիմների մոտ բողոքել է լրագրողներից, թե՝ էդ աննամուսներն էլի գլխիս սարքեցին, նկատի ունենալով լուրը, որ ԱԺ նախագահի ընտրությունների ժամանակ ինքն է եղել քվեաթերթիկի վրա «Մուկ» գրողը: «Որ ես ուզենայի իրան տենց բան ասեի, կէթայի դեմը, կկանգնեի ուղիղ կասեի, ընչի՞ պըտի հեդեւվից գրեի, որ ի՞նչ»,- նեղսրտել է գեներալը:
Որ գեներալ Մանվելը կարող է եւ ուղիղ դեմքին «ասել», հաստատ է. երկու տարի առաջ Էջմիածնում տեղի ունեցած մի արարողության ժամնակ նա մոտեցել է Հովիկ Աբրահամյանին ու հետեւից «մլավել»՝ «մյա՜ու»: Ի դեպ, օրերս գեներալն ԱԺ է տարել իր թոռնիկին, երեւի ցանկացել է թոռնիկին ցույց տալ, թե որտեղ եւ ինչ աշխատանքային պայմաններում է պապիկը զբաղվում օրինաստեղծ գործունեությամբ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել