HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արցախում 70 մանկապարտեզ, առողջապահական հաստատություն կապահովվեն արևային ջրատաքացուցիչներով

«Մենք ենք մեր սարերը» տարածքային զարգացման գործակալության կողմից Արցախում մեկնարկել է ևս մեկ նոր՝ «Արևային ջրատաքացուցիչներ Արցախի սոցիալական ոլորտի հաստատությունների համար» ծրագիրը, որի շրջանակում Ստեփանակերտում, Մարտունու, Մարտակերտի և Ասկերանի շրջաններում 70-ից ավելի մանկապարտեզ, առողջապահական հաստատություն կապահովվեն արևային ջրատաքացուցիչներով: Ծրագրի շահառու հաստատություններում մասնագիտական ընկերության կողմից արդեն սկսվել են չափագրման և նախագծման աշխատանքները:

«Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման պայմաններում, երբ ունենք նաև խորացող էներգետիկ ճգնաժամ, այս ծրագիրն իսկապես առանձնահատուկ կարևորություն է ստանում: Սա նշանակում է, որ անկախ հոսանքի և գազի առկայությունից՝ սոցիալական այս հաստատություններն ապահովված կլինեն տաք ջրով: Մենք արդեն սկսել ենք աշխատանքները մասնագիտական կազմակերպության հետ, և ակնկալում ենք, որ առաջիկա ամսվա ընթացքում կսկսեն տեղադրումերը»,- ասում է «Մենք ենք մեր սարերը» գործակալության Արցախի նախագծերի ղեկավար Գրիգորի Մարտիրոսյանը:

Այս ծրագիրը ևս, ինչպես գործակալության մյուս ծրագրերը, իրականացվում է պետական-մասնավոր գործընկերությամբ՝ Արցախի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների, առողջապահության ու կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունների հետ: Ծրագիրն իրականցվում է «Մենք ենք մեր սարերը» գործակալության նվիրատուների աջակցությամբ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter