
Ադրբեջանի ՊՆ-ն շարունակում է ապատեղեկատվություն տարածել. Արցախի ՊՆ
Արցախի պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները հունիսի 21-ին և 22-ին կրակ են բացել Արցախի Հանրապետության Մարտունու, Շուշիի և Ասկերանի շրջանների օկուպացված տարածքներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը։
Ադրբեջանի ՊՆ-ն նաև շարունակում է ապատեղեկատվություն տարածել՝ հայտարարելով իր կողմից իբր թե խափանված և ՊԲ կողմից իրականացվող ամրաշինական աշխատանքների մասին։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել