HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Չորրորդ ինքնիշխանություն». կադրային ջարդի են անցնում

Չնայած նրան, որ ՀՀԿ ղեկավար Սերժ Սարգսյանը գրեթե բոլոր նորանշանակ նախարարներին խստիվ զգուշացրել է իրենց ղեկավարած նախարարություններում կադրային ջարդ չիրականացնել, ստացվում է, որ ոմանք, այնուամենայնիվ, շատ «վռազ» են: «ՉԻ» տեղեկութուններով՝ քաղաքաշինության նախարար Սամվել Թադեւոսյանը երեկ, բացի իր կոլեգաների՝ նորանշանակ մյուս նախարարների հետ սեղան նստելուց, հասցրել է բաժակ բարձրացնել նաեւ իր մտերիմների շրջապատի հետ: Հենց այդ արարողության ժամանակ էլ Թադեւոսյանը ճոխ-ճոխ խոստումներ է տվել իր շրջապատի մարդկանց՝ ասելով, որ մոտ ժամանակներս նրանց համար տեղ կբացվի նախարարությունում՝ վարչության պետերի կամ տեղակալների մակարդակով:

«ՉԻ» տեղեկություններով՝ այսօրինակ աշխատանքային «պիկի» մեջ է նաեւ առողջապահության նորանշանակ նախարար Դերենիկ Դումանյանը, որը երեկվանից սկսած տնտղում է նախարարության աշխատակիցների կուսակցական կենսագրություններն ու պատկանելությունը:  

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter