HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Ժողովուրդ». ՕԵԿ-ը 4 փոխնախարար կունենա

Ըստ «Ժողովուրդի» տեղեկությունների՝ «Օրինաց երկրին», բացի նախարարական 3 պորտֆելից, առաջիկայում բաժին է հասնելու եւս 4 փոխնախարարի պաշտոն. ՕԵԿ-ին են տրամադրել առողջապահության, կապի եւ տրանսպորտի, քաղաքաշինության եւ կրթության փոխնախարարների պորտֆելները: Առայժմ հայտնի են փոխնախարարներից երկուսի՝ Նելսոն Զուլոյանի եւ Դավիթ Կարապետյանի անունները, որոնք նախօրեին հրաժարվել են ԱԺ պատգամավորների մանդատից՝ խորհրդարան անցնելու հնարավորություն տալով հնաբնակ ՕԵԿ-ական Հովհաննես Մարգարյանին:

Իսկ թե երիտասարդ ՕԵԿ-ականները կոնկրետ որ նախարարություններում են նշանակվելու, դեռ հստակ չի որոշվել: Թերթը նկատում է, որ կառավարության ՕԵԿ-ական անդամները, գրեթե առանց բացառությունների, բավականին ուշագրավ առանձնահատկություն ունեն. նրանք ընդամենը ձեւականորեն են այդ կուսակցության անդամ, իսկ իրականում ՀՀԿ-ի ու Սերժ Սարգսյանի մարդիկ են: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter