HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Զուրաբյանի «Ժողովրդական հայրենիք» կուսակցության հարցով նամակ է գրել վարչապետին

Վարչապետ Տիգրան Սարգսյանին

Պարոն վարչապետ,

ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությունը 31.03.2011 թ. №Ե01/16-33/536-11 գրությամբ հայտնել էր «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցությանը, որ «Պետական կառավարչական հիմնարկների տարածքային ստորաբաժանումներին տարածքներով ապահովելու խնդրի լուծման անհրաժեշտությունից ելնելով` ՀՀ կառավարության առընթեր պետական գույքի կառավարման վարչությունը նպատակահարմար չի համարում «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության հետ կնքված վարձակալության պայմանագրի վերակնքումը»: 

Այնուհետև, հայցադիմումով դիմել է դատարան` կուսակցությանը վտարելու վարձակալած տարածքից, և 2011թ. նոյեմբերի 2-ին Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի № ԵԱՔԴ/1506/02/11 վճռով բավարարվել է հայցադիմումը, իսկ ս/թ մայիսի 18-ին ՀՀ ԱՆ դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը որոշում է ընդունել  կատարողական վարույթ հարուցելու, կուսակցությանը Վաղարշ Վաղարշյան 12 տարածքից վտարելու մասին:

Դրա հետևանքով 1998 թվականից հիմնված և Հայաստանի քաղաքական կյանքում ակտիվ դերակատարում ունեցած, 2012 թ. ԱԺ 5-րդ գումարման Հայ ազգային կոնգրես դաշինքի անդամ «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցությունը զրկվում է Սահմանադրությամբ և օրենքով բնականոն գործելու հնարավորությունից:

Կուսակցության ղեկավարությունը 2011 թվականի հուլիսի 4-ին դիմել է ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչությանը` կուսակցությանը համարժեք այլընտրանքային տարածք տրամադրելու, որին ի պատասխան` 27.04.2011 թ. ստացել է մերժում:

Համաձայն «Կուսակցությունների մասին» օրենքին պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինները կուսակցություններին «հավասար պայմաններով տրամադրում են իրենց պատկանող շինություններ, կապի միջոցներ, որոնցից օգտվելու առաջնահերթ իրավունք ունեն Ազգային ժողովի ընտրություններում համամասնական ընտրակարգի համար նախատեսված մանդատների բաշխմանը մասնակցած կուսակցությունները». Հաշվի առնելով, որ «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցությունը մաս է կազմում Հայ ազգային կոնգրես ընտրական դաշինքի, խմբակցության անունից լիազորված եմ դիմել Ձեզ` այս հարցին շուտափույթ լուծում տալու նպատակով:  

Հարգանքով,

Լեւոն Զուրաբյան

19 հունիսի 2012

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter