
Փլուզում Շնող-Թեղուտ միջհամայնքային ավտոճանապարհին
ՆԳՆ տեղեկացնում է, որ հունիսի 24-ին՝ ժամը 09։45-ին, Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շնող գետի վարարման հետևանքով տեղի է ունեցել Շնող-Թեղուտ միջհամայնքային ճանապարհի մասնակի փլուզում. տուժածներ չկան։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը: Պարզվել է, որ Շնող գետի վարարման հետևանքով Շնող-Թեղուտ միջհամայնքային ավտոճանապարհի 1-ին կմ-ին տեղի է ունեցել ճանապարհահատվածի փլուզում (մոտ 15 մ հատված). ավտոճանապարհը միակողմանի փակ է։
Փրկարարները սահմանազատել են տարածքը։ Դեպքի վերաբերյալ տեղեկատվությունը փոխանցվել է Լոռու մարզպետարանի Տրանսպորտի և ճանապարհաշինության բաժին
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել