HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Կառավարությունը խիստ պահանջներ է սահմանելու դատավորների եւ դատախազների բարոյական նկարագրի նկատմամբ

Այսօր կառավարությունը ողջ կազմով Ազգային ժողովում է: Վարչապետ Տիգրան Սարգսյանը արտահերթ նիստում պատգամավորներին է ներկայացնում նոր ձեւավորված կառավարության հնգամյա ծրագիրը: Վարչապետը համառոտ ներկայացրեց ծրագրի կարեւորագույն դրույթները, ըստ որի` կառավարության ծրագրով հասարակության մեջ ամրապնդելու են պարտադիր զինվորական ծառայության ինստիտուտի նկատմամբ հասարակության հարգանքը, բանակում սոցիալական եւ կրթական պայմանների շարունակական բարելավման միջոցառումներ են անցկացվելու, զորացրվածներն ապահովվելու են աշխատանքով, արտոնյալ պայմաններով ստանալու են բարձրագույն կրթություն:

«Կառավարությունն իրապես խստացնելու է իրավապահ մարմինների ծառայողների կողմից անձի իրավունքների խախտման համար պատասխանատվությանը: Առավել խիստ պահանջներ ենք սահմանվելու դատավորների եւ դատախազների մասնագիտական պատրաստման եւ բարոյական նկարագրի նկատմամբ: Կրճատելու ենք դատարանների կողմից գործերի քննության ժամկետները` խթանելով արտադատական միջոցներով վեճերի լուծման տարբերակները»,-ասաց Տիգրան Սարգսյանը:

Վարչապետը հավաստիացրեց պատգամավորներին, որ կառավարությունն ապահովելու է նախորդ ծրագրի շարունակականությունը` իրականացնելով ճգնաժամի պատճառով հետաձգված միջոցառումները:

Նշենք, որ այսօրվա նիստին ՀՀԿ-ն ամեն ինչ արել է, որ խմբակցության պատգամավորները ներկայանան նիստին: Պատճառն այն է, որ ԲՀԿ-ն, ՀԱԿ-ը եւ ՀՅԴ-ն դեմ են քվեարկելու կառավարության ծրագրին, իսկ ՀՀԿ-ն ծրագրի անցկացման համար հնարավորինս պետք է ապահովագրի անկանխատեսելի հետեւանքներից:

Վարչապետին հարցեր ուղղելու համար գրանցվել է 20 պատգամավոր: 

Մեկնաբանություններ (2)

Karlen
isk henc karavarutian ashxatoxneri corumpacvac linelu veraberyal inch eq anelu paron varchapet?? iranq urish ban en anum dzez urish ban en asum, erevi etqan tex eq tvel dranc, ha? Uzum eq nalishni poxov mtnem u harc lucac durs gam u dzez el ayl ban asen? Duq cheq karoxanum dzer ashxatakazm@ xekavarel el ur mnac naxararnerin karoxanaq
Նազիկ
Կառլեն ջան ես էլ քեզ նման միամտորեն կարծում էի,թե վարչապետին այլ բան են զեկուցում,իսկ հիմա համոզված եմ,որ Հայաստանում կատարվող անօրինականությունների հետևում անձամբ վարչապետն է կանգնած:Այլապես նա պարտավոր էր գոնե մի անգամ իջնել կառավարության շենքի մոտ կատարվող ակցիաների մասնակիցների հետ հանդիպելու:Անձամբ պարզելու,թե ինչու են մարդիկ տարիներ շարունակ,տարվա բոլոր եղանակներին հինգշաբթի օրերին հավաքվում և ինչ որ պահանջներ ներկայացնում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter