
Ռուսական զորքերը հրթիռակոծել են Կիևը. կա 3 զոհ
Հունիսի 24-ի գիշերը Ռուսաստանը Х-101/Х-555 տեսակի թևավոր հրթիռներով հարձակվել է Կիևի վրա։ Կիևի զինվորական վարչակազմի փոխանցմամբ՝ ՀՕՊ ուժերին հաջողվել է խոցել ավելի քան 20 հրթիռ։
Կիևի Սոլոմենսկի շրջանում հրթիռի բեկորներն ընկել են 24-հարկանի բնակելի շենքի վրա, ինչի հետևանքով վնասվել ու այրվել են շենքի երեք հարկերը։ Առավոտյան հրդեհը հաջողվել էր մարել։
Տեղական վարչակազմի տվյալներով՝ բեկորների ընկնելու հետևանքով տուժել է 11 մարդ, ևս 2-ը զոհվել են։ Վնասվել է նաև ավելի քան 40 ավտոմեքենա, որոնք եղել են շենքի բակում։
Ավելի ուշ, Ուկրաինայի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը փոխանցել է, որ հարձակման հետևանքով զոհվել է 3 մարդ, ևս 11-ը՝ վիրավորվել։
Լուսանկարը՝ Reuters գործակալության
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել