HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Ջո Բայդենը դաշնակիցների հետ քննարկել է Ռուսաստանում առկա իրավիճակը

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հեռախոսազրույցներ է ունեցել Ֆրանսիայի, Գերմանիայի և Մեծ Բրիտանիայի առաջնորդների հետ։ Այդ մասին հաղորդագրություն է տարածել Սպիտակ տունը։ 

Հաղորդագրության համաձայն՝ Բայդենը Ռուսաստանում զինված ապստամբության թեման քննարկել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի և Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունաքի հետ։

«Առաջնորդները քննարկել են Ռուսաստանում առկա իրավիճակը։ Նրանք նաև հաստատել են Ուկրաինային իրենց անդրդվելի աջակցությունը»,- նշվում է հաղորդագրության մեջ։

Բայդենի հետ հեռախոսազրույցից հետո Սունաքը հեռախոսազրույց է ունեցել նաև Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ։ «Մենք ուշադիր հետևում ենք իրավիճակին, քանի որ այն անընդհատ զարգանում է, մինչ մենք խոսում ենք: Ամենակարևոր բանը, որ ես ուզում եմ ասել, այն է, որ բոլոր կողմերը պետք է պատասխանատվություն կրեն և պաշտպանեն քաղաքացիական անձանց, ու դա այն է, ինչ ես կարող եմ ասել այս պահին»,- ասել է Մեծ Բրիտանիայի վարչապետը։

Լուսանկարը՝ Սպիտակ տան մամուլի ծառայության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter