HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Լուկաշենկոն բանակցել է Պրիգոժինի հետ. նա համաձայնել է կանգնեցնել վարձկանների շարժը

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի համաձայնությամբ, բանակցություններ է վարել «Վագներ» մասնավոր զինվորական ընկերության հիմնադիր Եվգենի Պրիգոժինի հետ։ Այդ մասին հայտնում է Բելառուսի նախագահի աշխատակազմի մամուլի ծառայությունը։

Բանակցություններն ընթացել են ամբողջ օրվա ընթացքում։ Կողմերը համաձայնության են եկել Ռուսաստանի տարածքում արյունալի սպանդ սանձազերծելու անթույլատրելիության մասին։

Ինչպես հայտարարել է մամուլի ծառայությունը, Պրիգոժինն ընդունել է Լուկաշենկոյի առաջարկը Ռուսաստանի տարածքում վագներականների շարասյուների շարժի դադարեցման, ինչպես նաև՝ «լարվածության թուլացման հետագա քայլերի մասին»։ 

«Ներկա պահին սեղանին իրավիճակի լուծման բացարձակ շահավետ և ընդունելի տարբերակ է՝ մարտիկների համար անվտանգության երաշխիքներով»,- ընդգծվում է պաշտոնական հաղորդագրության մեջ։

Տեղեկությունն ավելի ուշ հաստատել է նաև Եվգենի Պրիգոժինը՝ հայտարարելով, թե գիտակցում է, որ «կարող է ռուսական արյուն թափվել», այդ իսկ պատճառով որոշել է կանգնեցնել դեպի Մոսկվա վարձկանների արշավը։

Թե Պրիգոժինը, թե Լուկաշենկոյի մամուլի ծառայությունը չեն մանրամասնել, թե ինչի շուրջ են պայմանավորվել կողմերը։ Սակայն, արդեն իսկ արվում են առաջին ենթադրությունները։ Ռուսաստանցի ռազմական բլոգերները կարծում են, որ շուտով կհայտարարվի ռուսական ռազմական ղեկավարության հեռացման մասին։ 

Կոլաժը՝ 24 Канал-ի 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter