HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ուսանողների ընդունելություն Հետք Մեդիա Գործարանում

Հետք Մեդիա Գործարանը հայտարարում է ընդունելություն 2023-2024 թթ․ ուսումնական տարվա համար:

Հետք Մեդիա Գործարանը շարունակում է կրթել ստեղծագործ լրագրողների, որոնք իրենց պատասխանատու հրապարակումներով իրազեկում և բացահայտում են՝ ազդելով հասարակական գործընթացների վրա։

Այս տարվա դասացուցակով մեր ուսանողները սովորելու են.

  • Լրագրության ներածություն և գրելու հմտություններ,
  • Հետաքննական լրագրություն,
  • Տվյալների լրագրություն,
  • Վիդեո լրագրություն,
  • Նկարահանում և մոնտաժ,
  • Տվյալների վիզուալացում և գրաֆիկական դիզայն,
  • Ֆոտո լրագրություն,
  • Աշխարհագրական տեղեկատվական համակարգեր (GIS),
  • Փաստերի ստուգում,
  • Տնտեսական և ֆինանսական լրագրություն,
  • Անգլերենը լրագրողների համար,
  • Էթիկա և մեդիա օրենսդրություն,
  • Թվային անվտանգություն։

Եթե հետաքրքրեց, դիմիր Հետք Մեդիա Գործարանի կրթական ծրագրին։

Հետք Մեդիա Գործարանում սովորելն անվճար է։ Դիմելու հայտը՝ այստեղ։

Կրթական ծրագրի տևողությունը մեկ ակադեմիական տարի է՝ երկու կիսամյակով (սեպտեմբեր-դեկտեմբեր, հունվար-մայիս)։ Դասերը կազմակերպվում են երկուշաբթիից ուրբաթ՝ երկու հերթափոխով. 10:00 - 13:10 և 14:30 - 17:40։

Հետք Մեդիա Գործարանի դասացուցակը

Հետք Մեդիա Գործարանում կարող են սովորել՝

  • 18 տարին լրացած մեդիա ոլորտով հետաքրքրված ՀՀ քաղաքացիները,
  • լրագրության կամ այլ ֆակուլտետների ուսանողները,
  • գործող և ֆրիլանս լրագրողները

Դիմեք Մեդիա Գործարան, եթե

  • գոնե մեկ-մեկ գիրք եք կարդում,
  • ուզում եք դառնալ լրագրող,
  • կարող եք օրական 4-6 ժամ հատկացնել դասերին և հանձնարարությունների կատարմանը,
  • սիրում եք հարցեր տալ և պատասխաններ եք փնտրում,
  • պահպանում եք վերջնաժամկետները,
  • պատրաստ եք աշխատել լրագրությանը հատուկ անկանխատեսելի իրավիճակներում,
  • գնահատում եք կրթությունը և ուզում եք սովորել,
  • ճկուն եք նորարարությունների, փոփոխությունների և տարբերությունների ընկալման հարցում։

Ընտրության փուլեր՝

  1. նախնական դիմում-հայտերի դիտարկում,
  2. հարցազրույց,
  3. երկօրյա դասընթաց,
  4. վերջնական ընտրություն և հաստատում։

Հայտերի ընդունման վերջնաժամկետը՝ հունիսի 30, 2023։ Դիմելու հայտը՝ այստեղ։

Հարցերի դեպքում կարող եք զանգահարել +374 44 20 20 48 հեռախոսահամարով կամ գրել հետևյալ էլ. փոստին՝ [email protected]։

Նախագիծն իրականացնում է «Հետաքննող լրագրողներ» հասարակական կազմակերպությունը` ԱՄՆ պետքարտուղարության Հանրային դիվանագիտության գրասենյակի դրամաշնորհի շրջանակներում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter