HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

ԱՄՆ հետախուզությունը, մինչ Ռուսաստանում ապստամբությունը, Կոնգրեսին տեղեկացրել է Պրիգոժինի պլանների մասին

Ամերիկյան հետախուզության աշխատակիցները անցած շաբաթվա ընթացքում Կոնգրեսին տեղեկացրել էին «Վագներ» մասնավոր զինվորական ընկերության տեղաշարժերի և սահմանին ուժերի կուտակման մասին։ Այդ մասին հայտնում է CNN-ը՝ հղում անելով երեք աղբյուրի:

ԱՄՆ հետախուզության ներկայացուցիչները կարծում են, որ Եվգենի Պրիգոժինը վաղուց պլանավորում էր լուրջ մարտահրավեր նետել Ռուսաստանի ռազմական ղեկավարությանը: Հեռուստաալիքի զրուցակիցներից մեկն ասել է, որ ըստ ամերիկացի պաշտոնյաների՝ Պրիգոժինի հայտարարությունները զինամթերքի պակասի մասին «կանխամտածված խաբեություն էին, որպեսզի օգնեն հիմք դնել Ռուսաստանի առաջնորդներին հնարավոր ռազմական մարտահրավերի համար»:

CNN-ի մեկ այլ աղբյուր էլ նշել է, որ «ամեն ինչ շատ արագ տեղի ունեցավ», և դժվար էր հասկանալ, թե որքան լուրջ են Պրիգոժինի մտադրությունները:

The Washington Post-ը գրում է, որ ԱՄՆ հատուկ ծառայությունները Պրիգոժինի կողմից ապստամբության նախապատրաստման մասին հետախուզական տվյալներ էին ստացել դեռ հունիսի կեսերին: Մի քանի պաշտոնատար անձինք պարբերականին հայտնել են, որ Սպիտակ տունը զեկուցվել է Պրիգոժինի ծրագրերի մասին, սակայն հստակ պատկերացում չի եղել, թե ինչ է պատրաստվում անել նա։ Թերթի աղբյուրները կարծում են, որ գործարարի համար առանցքային խթան է դարձել պաշտպանության նախարարության հունիսի 10-ի հրամանն այն մասին, որ բոլոր կամավորական ջոկատները պետք է պայմանագրեր կնքեն ՌԴ պաշտպանության նախարարության հետ:

WP-ի զրուցակցի խոսքով՝ վերջին երկու շաբաթվա ընթացքում Վաշինգտոնում պաշտոնյաների համար գլխավոր մտահոգությունը Ռուսաստանում քաղաքացիական պատերազմի սպառնալիքն էր:

Ավելի վաղ CNN-ը հայտնել էր, որ ԱՄՆ պաշտոնյաները ուշադիր հետևում են Ռուսաստանում տիրող իրավիճակին այն բանից հետո, երբ «Վագներ» մասնավոր զինվորական ընկերության առաջնորդը սպառնացել էր Ռուսաստանի ռազմական ղեկավարությանը:

Լուսանկարը՝ Gemunu Amarasinghe / AP

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter