«Հայաստանում Եվրոպական Քոլեջ» հիմնադրամի տնօրենը պարզաբանում է
«Հետք» տպագիր եւ ինտերնետային թերթում հրապարակած «Արթուր Բաղդասարյանի համար դպրոցի տարածքն են սեփականաշնորհել» վերնագրված հոդվածի մեջ զետեղված խեղաթյուրված և իրականությանը չհամապատասխանող նյութի փաստարկված հերքման նպատակով տեղեկացնում ենք «Հետք» թերթի խմբագրությանը, որ Ալավերդի քաղաքի Խուդյակովի 2ա/22 հասցեում գտնվող Ալավերդու նախկին ինտերնատի շենքը փոխանցվել է համաձայն ՀՀ կառավարության 2010թ. թիվ 851-Ա որոշման «Հայաստանում Եվրոպական Քոլեջ» հիմնադրամին: Հարկ է նշել, որ փոխանցման ժամանակ շենքը և հարակից տարածքը գտնվում էին խիստ անբարեկարգ, հակասանիտարական վիճակում: Միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող «Հայաստանում Եվրոպական Քոլեջ» հիմնադրամը կարճ ժամանակահատվածում իրակացրել է մեծ դրամական նեդրումներ և այժմ այդ շենքում տեղակայված «Հայաստանում Եվրոպական Քոլեջ» հիմնադրամի մասնաճյուղը ոչ միայն ունի բարեկարգ տեսք, այլ հանդիսանում է եվրոպական չափորոշիչներով առաջնորդվող կրթական հաստատություն, ուր այսօր արդեն սովորում են շուրջ 140 ուսանողներ, որոնց 25 տոկոսը սովորում են անվճար կամ մասնակի զեղչով, ինչպես նաև աշխատում են 20-ից ավելի մասնագետներ: Հարկ է նշել, որ «Հայաստանում Եվրոպական Քոլեջ» հիմնադրամը հանդիսանում է պետության մասնակցությամբ ուսումնական հաստատություն, իսկ իրեն փոխանցված շենք-շինությունները հանդիսանում են Հայաստանի Հանրապետության սեփականություն:
«Հայաստանում Եվրոպական Քոլեջ» հիմնադրամի տնօրեն Տիգրան Գասպարյան
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանություններ (4)
Մեկնաբանել