HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դեսպան Այվազյանն իր հավատարմագրերն է հանձնել Լատվիայի նախագահին

Հունիսի 19-ին Լատվիայում ՀՀ դեսպան Արա Այվազյանն իր հավատարմագրերը հանձնեց Լատվիայի Հանրապետության Նախագահ Անդրիս Բերզինշին: Հանձնման արարողությանը հաջորդած առանձնազրույցի ընթացքում լատվիական պետության ղեկավարն ու Հայաստանի դեսպանը քննարկեցին քաղաքական երկխոսության շարունակական խորացման ու երկկողմ հարաբերությունների հետագա զարգացման հեռանկարները, ինչպես նաև երկու երկրների փոխգործակցության հետագա ծավալումը միջազգային կառույցների շրջանակներում: Կարևորելով Հայաստանի եվրոինտեգրման գործընթացում արձանագրած առաջընթացը` Նախագահ Բերզինշն իր երկրի պատրաստակամությունը հայտնեց այսուհետ ևս ցուցաբերել հնարավոր աջակցություն: Լատվիայի նախագահի խնդրանքով, դեսպան Այվազյանը ներկայացրեց Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի խաղաղ կարգավորման գործընթացի վերջին զարգացումները:

Ռիգայում գտնվելու ընթացքում Հայաստանի դեսպանը հանդիպեց նաև Լատվիայի խորհրդարանի փոխխոսնակ Անդրեյս Կլեմենտևսի, ինչպես նաև Կրթության և գիտության նախարար Ռոբերտս Կիլիսի հետ:

ՀՀ ԱԳՆ

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter