HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Փաշինյանը պատասխանում է ԱԺ քննիչ հանձնաժողովի անդամների հարցերին

Այսօր՝ հունիսի 27-ին, տեղի է ունենում 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող Ազգային ժողովի քննիչ հանձնաժողովի նիստը։ Այն նախագահում է ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։ Ընդդիմադիր խմբակցությունները հրաժարվել են մասնակցել հանձնաժողովի աշխատանքներին։

Նիստն անցկացվում է դռնբաց, սակայն եթե հարցեր լինեն, որոնք կառնչվեն ազգային անվտանգությանը, կքննվեն դռնփակ ռեժիմով։ Նախորդ նիստին վարչապետ Նիկոլ Փաշինյանը ելույթով հանդես եկավ պատերազմի հանգամանքների մասին։ Իսկ այս նիստի ընթացքում հանձնաժողովի անդամներն իրենց հարցերն են ուղղում վարչապետին։

Նիստի մեկնարկին Անդրանիկ Քոչարյանը հայտնեց, որ թեև ընդդիմադիր ուժերը հրաժարվել են մասնակցել նիստին, հանձնաժողովի անդամ Վահագն Ալեքսանյանը առաջին նիստից հետո ընդդիմադիր գործիչների կողմից հնչեցված բոլոր հարցերը և տեսակետները հանել է, և դրանք ևս այսօր կհնչեցվեն նիստին։ Հանձնաժողովի կողմից մշակված հարցաշարը հանձնվեց Նիկոլ Փաշինյանին, ով տեղում կգնահատի հարցի բնույթը և կորոշի պատասխանել դռնբաց կամ դռնփակ։ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter