HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

ՀԱԿ պատգամավորները հարցերով «նեղում» են վարչապետին

«Ձեր ջանքերի շնորհիվ այս տարի արդեն 69 հազար մարդ միայն օդային ճանապարհով մեկնել է երկրից: Առաջընթացն ակնհայտ է. 18 տոկոս անցյալ տարվա նույն ամսվա համեմատ աճ ունենք, եւ եթե նույն տեմպերով եք կանխարգելելու, պետք չի կանխարգելել: Դուք խփել եք նաեւ անցյալ տարվա 9 ամսվա ռեկորդը: Անցյալ տարի 9 ամսվա ընթացքում գնացած հետ չեկածների թիվը Ձեր` պաշտոնական թվերի համաձայն, 65 հազար է: Ելնելով Ձեր մտահոգությունից, կանխարգելող գործունեությունից, եթե Դուք լինեիք երկրի ղեկավարը, ի՞նչ կանեիք այն վարչապետի հետ, որը հայտարարում է. «Ինչ անենք, ամեն ինչ անենք, որ չփախչեն, որ այդ կրիտիկական զանգվածը մնա՞ հեղափոխություն անի»»,-կառավարության ներկայացրած 5-ամյա ծրագրի քննարկման ժամանակ վարչապետին այսպիսի հարց ուղղեց ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը:

Ըստ պատգամավորի` այս տեմպերը նկատի ունենալով, փաստորեն, օրը 450 մարդ լքում է երկիրը:

Վարչապետը նշեց, թե բոլորին հայտնի է, թե արտագաղթը Հայաստանում որ թվականներին է սկսվել ու տեմպերը մեծ եղել: Ըստ վարչապետի` արտագաղթի ամենամեծ թվերը եղել են 1990-95 թթ.՝ մոտ 1 մլն մարդ:

«Հասկանալի է, որ 2009 թ. տնտեսական ճգնաժամի բացասական հետեւանքները նույնպես խթանում են արտագաղթը, որը լրջագույն խնդիր է, եւ մենք արձանագրել ենք մեր փաստաթղթում եւ որեւէ թաքցնելու բան չունենք, որ սա հիմնախնդիր է»,- ավելացրեց վարչապետը:

Նրա խոսքով` քաղաքացիներին պետք է ապահովել աշխատատեղերով, որպեսզի կարողանան արժանավայել ապրել հայրենիքում:

Ինչ վերաբերում է կրիտիկական զանգվածի հետ կապված վարչապետի հայտարարությանը, ապա Տիգրան Սարգսյանը նշեց, որ մեջբերումը «168 ժամ» թերթին տրված իր հարցազրույցից է, որը ճիշտ չի մեջբերվել, եւ խմբագրությունն էլ հանդես է եկել հերքող հայտարարությամբ:

Ակնհայտ է, որ ՀԱԿ-ը որոշակի աշխուժություն է մտցրել խորհրդարանում: Խմբակցության պատգամավորների յուրաքանչյուր հարցից հետո լրագրողները նկատեցին, որ վարչապետի կոկորդը չորանում էր, եւ ջուր էր խմում:

Այժմ ընդմիջում է, որից հետո հարցով հանդես է գալու ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:

Մեկնաբանություններ (5)

Մլեհ
Նիկոլի ելոյթէն յետոյ վարչապետին կոկորդը ոչ միայն աւելի պիտի չորնայ, այլև հազն ալ պիտի բռնէ:
karen
Arshak Sadoyanin nor poxarinoghner en ekel!
kara
Այսինքն՝ Հայաստանում շրջում է հեղափոխության ուրվականը
Yurii
Bulku cicax@ tesaq Oskanyani harci veraberyal? Et Bulkin moracela vor joxovurd@ ira voroshumneri vraya CKCKUM? Hetaqrqira inq@ karoxanum gone xeloq harc tal?
Vlad
Tigran@ chi jokum vor ira naxarrnerov ev ira ashxatakazmov chi kara erkir xekavari?

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter