
Telegram-ում կհայտնվի Stories-ի հնարավորություն
Telegram մեսենջերում հուլիսի սկզբին կհայտնվի Stories-ի հնարավորություն։ Այդ մասին հայտնել է մեսենջերի հիմնադիր Պավել Դուրովը։ Նրա խոսքով՝ հիմա այդ գործառույթը գտնվում է թեստավորման վերջին փուլում։
Դուրովը պատմել է, որ Telegram-ի օգտատերերը կկարողանան ընտրել, թե ովքեր կտեսնեն իրենց stories-ները։ Ինչպես մնացած սոցիալական կայքերում, Telegram-ում ևս դրանք կհայտնվեն էջի վերին հատվածում և տեսանելի կլինեն 6, 12, 24 կամ 48 ժամով կամ էլ մշտապես՝ օգտատիրոջ անձնական էջում։
Դուրովը նաև ցույց է տվել, թե ինչ տեսք կունենա նոր գործառույթը։
Իլյուստրացիան՝ Պավել Դուրովի էջից
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել