
Ուկրաինան հունիսին արդեն ավելի մեծ տարածք է հետ նվաճել, քան ՌԴ-ն գրավել է ձմռանը. Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար
Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Բեն Ուոլեսը հայտարարել է, որ ընթացիկ հակահարձակողական գործողությունների ժամանակ Ուկրաինայի պաշտպանական ուժերն ավելի շատ տարածք են ազատագրել, քան ռուսական բանակը գրավել է ձմռան ընթացքում: Այդ մասին Ուոլեսը հայտարարել է բրիտանական խորհրդարանում իր ելույթի ժամանակ։
💬 "As part of their summer campaign to reclaim illegally occupied territory, Ukraine has already recaptured approximately 300 square-km. That’s more territory than Russia seized in its whole winter offensive."
— Ministry of Defence 🇬🇧 (@DefenceHQ) June 26, 2023
Defence Secretary @BWallaceMP updated Parliament today on Ukraine. pic.twitter.com/qsVIkF0scs
Բրիտանացի նախարարի խոսքով՝ «Ուկրաինան արդեն հետ է գրավել մոտ 300 քառակուսի կիլոմետր սեփական տարածք», ինչը գտնվում էր ռուսական բռնազավթման տակ:
«Դա ավելի շատ տարածք է, քան Ռուսաստանը գրավել է իր ձմեռային հարձակման ողջ ընթացքում», - նշել է նա:
Ուոլեսը հավելել է, որ ուկրաինական զորքերը շարունակում են աստիճանական, բայց կայուն առաջընթացը՝ հարձակողական գործողություններ իրականացնելով Ուկրաինայի արևելքում և հարավում գտնվող երեք առանցքային ուղղություններով:
Լուսանկարը՝ SIMON WOHLFAHRT/AFP
Մեկնաբանել