
Արցախի ՊՆ-ն հրապարակել է զոհված 4 զինծառայողների անունները
Հունիսի 28-ին Մարտակերտի և Մարտունու ուղղությամբ ադրբեջանական հերթական սադրանքի հետևանքով զոհված ՊԲ զինծառայողներն են՝ Արմո Աբգարյանը (54 տարեկան, գ․ Գիշի), Սամվել Թորոսյանը, Երվանդ Թադևոսյանը (երկուսն էլ 20 տարեկան՝ Ստեփանակերտից), Գագիկ Բալայանը (36 տարեկան, գ․ Գիշի):
«Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և զորակցություն հայտնում զոհված զինծառայողների ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին»,- ասվում է Արցախի պաշտպանության նախարարության հաղորդագրությունում:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել