HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ կայացել է սուբվենցիայի հայտերի գնահատման հանձնաժողովի նիստը

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ եւ շահագրգիռ պետական մարմինների ղեկավար կազմի ու ներկայացուցիչների մասնակցությամբ տեղի է ունեցել ՀՀ պետական տարեկան բյուջեներով նախատեսված սուբվենցիաներից բացի Հայաստանի համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիայի հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի նիստ: Այս մասին հաղորդում է կառավարության մամուլի ծառայությունը։

«Նիստի ընթացքում քննարկվել է համայնքներից ստացված սուբվենցիայի ծրագրային 17 հայտ, որոնք առնչվում են համայնքների խմելու ջրամատակարարման, ինչպես նաեւ ջրահեռացման համակարգերի կառուցման, բնակավայրերի փողոցների կառուցման, նորոգման, ասֆալտապատման, փողոցային լուսավորության համակարգի կառուցման, բնակավայրերի գազաֆիկացման, մեքենասարքավորումների եւ տեխնիկայի ձեռքբերման հարցերին:

Քննարկվել են նաեւ օրակարգային մի շարք այլ հարցեր»,- ասվում է հաղորդագրությունում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter