
6 հիվանդության բուժման համար անհրաժեշտ դեղերը 2024թ․-ից պետության կողմից շահառուներին կհատկացվեն անվճար
Առողջապահության նախարարությունը հայտնում է, որ ավելացել է 6 նոր հիվանդություն, որոնց բուժման համար անհրաժեշտ դեղերը պետության կողմից շահառուներին կհատկացվեն անվճար` 2024 թվականից:
Այդ հիվանդություններն են`
1) պատանեկան իդիոպաթիկ արթրիտ
2) առաջնային իմունոդեֆիցիտ
3) կավասակի հիվանդություն
4) նյարդաբանական խնդիրներով պայմանավորված հիվանդություն - սուր պոլիռադիկուլիտ
5) անհաս նորածինների դեղերի կարիք ունեցող պացիենտներ
6) ցրված սկլերոզ։
Արդյունքում՝ շուրջ 486 շահառու, այդ թվում` մեծամասնությունը երեխաներ` անվճար կապահովվեն նախկինում պետության կողմից երբևէ չտրամադրած դեղերով, կկանխարգելվի հիվանդության զարգացումը, կնվազեն հաշմանդամության և մահացության ցուցանիշները:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել