HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Բացօթյա ընթերցանության փառատոն 2012»

Այսօր «Ելակետ» մամուլի ակումբում տեղի ունեցավ «Բացօթյա ընթերցանության փառատոն 2012» թեմայով մամուլի ասուլիս: Թեմայի շրջանակներում քննարկմանը հրավիրված էին «Ֆլեշմոբ Դիվիզիա» ՀԿ-ի համահիմնադիրներ Արմեն Սուքիասյանը և Էդուարդ Լևանյանը, «Երևանը գրքի համաշխարհային մայրաքաղաք 2012» կազմկոմիտեի անդամ, «Հրանտ Մաթևոսյան» հիմնադրամի տնօրեն Դավիթ Մաթևոսյանը, հեղինակ-կատարող, երգահան Վախթանգ Հարությունյանը:

«Ֆլեշմոբ Դիվիզիա» ՀԿ-ի համահիմնադիրներն ասուլիսի ընթացքում ներկայացրին «Բացօթյա ընթերցանության փառատոն 2012»-ի ծրագիրը, ինչպես նաև փառատոնին նախորդած «Ընթերցանության շրջագայություն» միջոցառման մանրամասներն ու նպատակները: Դավիթ Մաթևոսյանը, խրախուսելով միջոցառման կազմակերպումը, խոսեց «Երևանը գրքի համաշխարհային մայրաքաղաք 2012»- «Ֆլեշմոբ Դիվիզիա» ՀԿ համագործակցության մասին:

Տեղեկացնենք, որ փառատոնը կմեկնարկի հունիսի 21-ին` ժամը 18:00-ին, Գաֆէսճեան քանդակների պարտեզում (Կասկադ):

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter