HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վարչապետն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարության պատվիրակությանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարության պատժամիջոցների համակարգման գրասենյակի ղեկավար Ջեյմս Օ-Բրայենի գլխավորած պատվիրակությանը:

Վարչապետի պաշտոնական կայքի հաղորդագրության համաձայն՝ Նիկոլ Փաշինյանը գոհունակություն է հայտնել հայ-ամերիկյան հարաբերությունների զարգացման դինամիկ բնույթից և ընդգծել ԱՄՆ վարչակազմի աջակցությունը՝ մեր երկրում ժողովրդավարական բարեփոխումների առաջմղման գործում:

Զրուցակիցներն անդրադարձել են տարածաշրջանում և միջազգային ասպարեզում տեղի ունեցող գործընթացներին, ինչպես նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող տարբեր հարցերի:

Քննարկվել են Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամին, հայ-ադրբեջանական սահմանին և ԼՂ-ի հետ շփման գծում Ադրբեջանի սադրիչ և ագրեսիվ գործողություններին, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման բանակցությունների ընթացքին, ինչպես նաև հայ-թուրքական գործընթացին վերաբերող հարցեր։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter