HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՍԴ նախագահն ընդունել է ԱՄՆ ՄԶԳ Հայաստանի «Արդարադատության ոլորտի աջակցության» ծրագրի տնօրենին

2023 թվականի հունիսի 21-ին Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանն ընդունել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության Հայաստանի «Արդարադատության ոլորտի աջակցության» ծրագրի տնօրեն Մարկ Լասսմանին և ծրագրի թիմի անդամներին։ Այս մասին տեղեկանում ենք Սահմանադրական դատարանի ֆեյսբուքյան էջից։

«Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանը բարձր է գնահատել ԱՄՆ դեսպանության կողմից Հայաստանում իրականացվող ծրագրերը,  որոնք ուղղված են  իրավունքի գերակայությանը, արդարադատության մատչելիությանը, դատական վարչարարության արդիականացմանը և պատրաստակամություն է հայտնել աջակցելու դրանց բնականոն կիրարկմանը։

ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության Հայաստանի «Արդարադատության ոլորտի աջակցության» ծրագրի տնօրեն Մարկ Լասսմանը ողջունել է Սահմանադրական դատարանում մեկնարկած ինստիտուցիոնալ բարեփոխումները և վերահաստատել է ԱՄՆ ՄԶԳ-ի անկեղծ հանձնառությունն աջակցելու դրանց բարեհաջող իրականացմանը: 

ԱՄՆ ՄԶԳ Հայաստանի «Արդարադատության ոլորտի աջակցության» ծրագրի գործընկերների խնդրանքով ներկայացվել են Սահմանադրական դատարանի ներքին ինստիտուցիոնալ բարեփոխումների ընթացքը, ի հայտ եկած հրատապ կարիքները։ 

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել իրավունքի գերակայության խթանման, Սահմանադրական դատարանի ինստիտուցիոնալ կարողությունների բարելավման ոլորտներում համատեղ միջոցառումների իրականացմանը։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել աշխատանքային մակարդակում համաձայնեցնել Սահմանադրական դատարանի և ԱՄՆ ՄԶԳ Հայաստանի «Արդարադատության ոլորտի աջակցության» ծրագրի միջև համագործակցության հստակ շրջանակներն ու ռազմավարական առաջնահերթությունները»,- նշվում է հաղորդագրության մեջ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter