
«Կսահմանվեն երեխաներ ունեցող ընտանիքներին շաքարավազ և ձեթ իրացնելու կետեր». ԱՀ կառավարությունը նոր որոշումները
Այսօր ԱՀ կառավարության մի շարք պատասխանատուների հետ քննարկվել են Արցախի ամբողջական շրջափակման հետևանքով ստեղծված իրավիճակը և մեր առաջիկա անելիքները: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել Արցախի Հանրապետության պետական նախարար Գուրգեն Ներսիսյանը:
«Քննարկման արդյունքում ընդունվել են հետևյալ որոշումները.
- Հաջորդ շաբաթվա ընթացքում Ստեփանակերտ քաղաքում և շրջկենտրոններում կսահմանվեն մինչև 18 տարեկան երեխաներ ունեցող ընտանիքներին շաքարավազ և ձեթ իրացնելու կետեր և կկազմակերպվի իրացում, իսկ գյուղական համայնքներին կփոխանցվի տեղական ինքնակառավարման մարմինների միջոցով
- Հաջորդ շաբաթվանից սահմանափակումներ են մտցվելու հանրային սննդի օբյեկտների գործունեության մեջ
- Միջոցներ են ձեռարկվելու հասարակական տրանսպորտը բեռնաթափելու ուղղությամբ՝ պետական համակարգում աշխատողներին հնարավորություն ընձեռելով աշխատանքն իրականացնել տնից՝ հեռավար կարգով
Հիշեցման կարգով նշենք, որ սոցիալական որոշ խմբերի ԱՀ սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարությունը աջակցության կարգով արդեն տրամադրել է տարբեր տեսակի սննդամթերք», - նշվում է գրառման մեջ։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել