HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Ռուսական զորքերն անօդաչուներով հարձակվել են Կիևի վրա. ուկրաինացիների պնդմամբ՝ բոլորը խոցվել են

Հուլիսի 2-ի գիշերը ռուսական զորքերն իրանական արտադրության Shahed անօդաչուներով հարձակվել են Կիևի վրա։ Այդ մասին հայտնում է Կիևի քաղաքային ռազմական վարչակազմը։ Վարչակազմի ղեկավար Սերգեյ Պոպկոյի խոսքով՝ ՀՕՊ ուժերը հայտնաբերել և ոչնչացրել են բոլոր անօդաչուներին։ 

Նա հավելել է, որ սա վերջին 12 օրերին Կիևի վրա իրանական անօդաչուներով առաջին հարձակումն էր։

Կիևի մարզային ռազմական վարչակազմի ղեկավար Ռուսլան Կրավչենկոն հայտնել է, որ մարզի երկու շրջաններում անօդաչուների բեկորների ընկնելու հետևանքով վնասվել է 3 սեփական տուն։ Դրանցից մեկում հրդեհ է առաջացել, որը շուտով մարվել է։ Կրավչենկոյի խոսքով՝ տուժել է տներից մեկի բնակիչը, որը վիրավորվել է ոտքի շրջանում։

Ուկրաինայի ռազմաօդային ուժերի հրամանատարությունն ավելի ուշ հայտարարել է, որ հուլիսի 2-ի գիշերը ռուսական զորքերը Ուկրաինայի տարածքի ուղղությամբ արձակել են Shahed տեսակի 8 անօդաչու և «Калибр» տեսակի թևավոր 3 հրթիռ, որոնք բոլորը խոցվել են ՀՕՊ ուժերի կողմից։

Լուսանկարը՝ արխիվային/Associated Press գործակալություն

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter