
Լուկաշենկոն օրենք է ստորագրել, որը թույլ է տալիս Բելառուսում արգելել օտարերկրյա լրատվամիջոցների գործունեությունը
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն օրենք է ստորագրել, որը Բելառուսի իշխանություններին թույլ է տալիս արգելել օտարերկրյա լրատվամիջոցների գործունեությունն այն պարագայում, եթե օտարերկրյա պետությունները իրականացնեն «ոչ բարեկամական գործողություններ» բելառուսական ԶԼՄ-ների նկատմամբ։
Ինչպես նշվում է Լուկաշենկոյի կայքէջում, օրենքն ուղղված է «մեդիաոլորտում ազգային շահերի պաշտպանության մեխանիզմների կատարելագործմանը, ինչպես նաև Բելառուսի նկատմամբ ոչ բարեկամական գործողություններին արձագանքման համար գործիքակազմի ընդլայնմանը»։
Օրենքը նաև ընդլայնում է այն հիմքերի ցանկը, որոնք թույլ են տալիս Բելառուսում չեղարկել լրատվամիջոցների պետական գրանցումը և սահմանափակել դրանց հասանելիությունը ինտերնետ ռեսուրսներին։
Ըստ տարածված հաղորդագրության՝ օրենքը կկարգավորի նաև լրատվական ագրեգատորների աշխատանքը։
Լուսանկարը՝ Mikhail Svetlov/Getty Images
Մեկնաբանել