HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Վլադիմիր Զելենսկու պնդմամբ՝ Ուկրաինան պատրաստ կլինի ՌԴ-ի հետ բանակցություններին, երբ վերականգնի Ուկրաինայի՝ 1991 թվականի սահմանները

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինան պատրաստ կլինի Ռուսաստանի հետ բանակցություններին այն բանից հետո, երբ Ուկրաինայի զինված ուժերը դուրս գան Ուկրաինայի՝ 1991 թվականի սահմաններ։ Այդ մասին նա հայտարարել է նախօրեին՝ Կիևում Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսի հետ մամուլի ասուլիսի ժամանակ։ 

Զելենսկու խոսքով՝ 2022 թվականի փետրվարի 24-ի դրությամբ սահմանները, երբ ռուսական զորքերը լայնամասշտաբ ներխուժում սկսեցին Ուկրաինայի դեմ, Ուկրաինայի սահմանները չեն։ «Այնտեղ շփման գիծ էր մեր և բռնազավթիչների միջև»,- նշել է նա։  

«Այդ իսկ պատճառով մենք ևս մեկ անգամ ընդգծում ենք, որ Ուկրաինան պատրաստ կլինի դիվանագիտության այս կամ այն ձևաչափին, երբ մենք իրոք կլինենք մեր սահմաններին` համաձայն միջազգային իրավունքի մեր իրական սահմաններին»,- հավելել է Ուկրաինայի նախագահը։

The Washington Post-ի աղբյուրների տվյալներով՝ Ուկրաինայի իշխանությունները ԱՄՆ ԿՀՎ ղեկավար Ուիլյամ Բերնսի՝ հունիսին Ուկրաինա չհայտարարված այցի ժամանակ ներկայացրել են «հավակնոտ ռազմավարություն»՝ ռուսական զորքերի կողմից գրավված տարածքների վերադարձի վերաբերյալ։ 

Պլանի համաձայն՝ 2023 թվականի աշնանն Ուկրաինայի զինված ուժերը մտադիր են վերադարձնել «տարածքների մեծ մասը»՝ հրետանի և հրթիռային համակարգեր տեղակայելով Ղրիմի սահմաններին, առաջ շարժվել դեպի Ուկրաինայի արևելք, իսկ այնուհետ բանակցություններ սկսել ՌԴ-ի հետ։ Ուկրաինական իշխանությունները պարբերականի հրապարակումն անվանել էին «դավադրապաշտություն»։

Լուսանկարը՝ AFP-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter