
Սիրիան և Իսրայելը միմյանց տարածքներին հրթիռային հարվածներ են հասցրել
Սիրիան և Իսրայելը միմյանց մեղադրում են հրթիռային հարվածների մեջ։ Սիրիական SANA գործակալությունը, հղում անելով իր աղբյուրին, գրում է, որ գիշերը՝ տեղի ժամանակով 00:20-ին, Իսրայելի ռազմաօդային ուժերը սկսել են հարձակվել Բեյրութի հյուսիսարևելյան կողմից՝ «Հոմս քաղաքում թիրախավորելով մի քանի օբյեկտներ»։
Աղբյուրը հավելել է, որ սիրիական ՀՕՊ միջոցները հետ են մղել «հարվածը, որը հասցրել է միայն նյութական վնաս»։
זמן קצר לאחר הפיצוץ העז שנשמע ברחבי הארץ, תושבים ברהט דיווחו על רסיסים גדולים שנפלו בשתי שכונות בעיר. אין נפגעים, נזק נגרם לכמה בתיםhttps://t.co/FxQhKJpeEh@Itsik_zuarets @AHMADABUSWEES pic.twitter.com/H5Qs0VSVVo
— כאן חדשות (@kann_news) July 1, 2023
Միևնույն ժամանակ թվիթերյան իր միկրոբլոգում Իսրայելի պաշտպանության բանակը հայտնել է, որ Իսրայելի երկնքում խոցվել է Սիրիայի տարածքից արձակված զենիթային հրթիռը։
Հրթիռի բեկորներն ընկել են երկրի հարավում գտնվող Ռահաթ բնակավայրի ուղղությամբ։ KAN-ը հայտնում է, որ քաղաքի բնակիչները հայտնել են երկու շրջաններում խոշոր բեկորների ընկնելու մասին։ Տուժածներ չկան, վնասվել են մի քանի տներ։
Ավելի ուշ ՑԱԽԱԼ-ը (Իսրայելի պաշտպանության բանակ- խմբ.) զեկուցել է սիրիական ՀՕՊ մարտկոցի վրա հարձակման մասին, որն իրագործվել է Իսրայելի տարածքի ուղղությամբ արձակված հրթիռին ի պատասխան։
Լուսանկարը՝ lbcgroup.tv-ից
Մեկնաբանել