
Իրանի հետախուզական ծառայությունները երկրի հյուսիսում ահաբեկչություն են կանխարգելել
Իրանի հատուկ ծառայությունները կիրակի օրը՝ հուլիսի 2-ին, երկրի հյուսիսում գտնվող Մազանդարան նահանգում ձերբակալել են 4 մարդու։ Այդ մասին TACC գործակալության փոխանցմամբ՝ հայտնել է Tasnim գործակալությունը՝ հղում անելով Իսլամական Հանրապետության հետախուզության նախարարությանը։
Վերջինիս փոխանցմամբ՝ նրանք կասկածվում են ահաբեկչական գործողության կազմակերպման մեջ։ Ըստ Tasnim-ի՝ ձերբակալված անձինք պատրաստվում էին նահանգի քաղաքացիական բնակչության դեմ կիրառել նռնակներ և ինքնաշեն պայթուցիկ սարքավորումներ։
Տեղի ունեցածի վերաբերյալ այլ մանրամասներ չեն նշվում։
Լուսանկարը՝ Vahid Salemi/AP Photo
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել