Զինծառայող է մահացել
Այսօր առավոտյան Վայոց ձորի մարզում զինծառայողների մեքենա է գլխիվայր շուռ եկել։ Արդյունքում 3 զինծառայողներ մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Վայքի եւ Եղեգնաձորի հիվանդանոցներ։
Ինչպես «Ա1+»-ին հայտնեց ՊՆ քննչական ծառայության ներկայացուցիչ Մերի Սարգսյանը, ուղեւորներից մեկը՝ Էդգար Հովհաննիսյանը հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է, իսկ վարորդի վիճակը լավ է։ «Պետք է նշել, որ նրանք ոչ թե ժամկետային, այլ պայմանագրային զինծառայողներ են»,- ավելացրեց Մերի Սարգսյանը։
Ավելի մանրամասն՝ այստեղ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել