
Ֆրանսիայի հյուսիսային 10 կոմունայում անկարգությունների պատճառով պարետային ժամ է մտցվել
Ֆրանսիայի հյուսիսային 10 կոմունայում ոստիկանության ցուցումներին չենթարկված 17-ամյա երիտասարդի սպանությունից հետո սկսված անկարգությունների դեմ պայքարի նպատակով պարետային ժամ է մտցվել։ Այդ մասին հայտնում է ֆրանսիական BFM հեռուստաընկերությունը։
Ինչպես նշվում է հաղորդագրության մեջ, խոսքը, մասնավորապես, այնպիսի քաղաքների մասին է, ինչպիսիք են` Լիլը, Դենանը, Կրուան և Ռուբեն։
BFM-ի տվյալներով՝ պարետային ժամի մեկնարկը կտատանվի 20:00-ից (Երևանի ժամանակով՝ 22:00) մինչև 22:00 (Երևանի ժամանակով՝ 24:00) և կոմունայից կախված` կարող է տարածվել ինչպես բոլոր բնակիչների, այնպես էլ միայն անչափահասների վրա։
Պարետային ժամ է մտցվել նաև Փարիզի որոշ արվարձաններում և երկրի այլ շրջաններում, այդ թվում` Նորմանդիայի Դարնետալ կոմունայում։
Լուսանկարը՝ AFP-ի
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել