HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Իսրայելը հայտարարել է Ջենինում հակաահաբեկչական գործողության անցկացման մասին

Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) հուլիսի 3-ի գիշերը հայտարարել է Հորդանան գետի արևմտյան ափին գտնվող Ջենին քաղաքում ահաբեկչական խմբավորումներին հարվածներ հասցնելու մասին։ Ինչպես փոխանցում է Deutsche Welle-ն, ՑԱԽԱԼ-ի հաղորդագրության մեջ նշվում է, որ հարվածը հասցվել է կառույցներից մեկին, որտեղ տեղակայված էր Ջենինում զինված խմբավորումների հրամանատարական կետը։ Բացի այդ, ըստ իսրայելական կողմի, հարված է հասցվել նաև զենքի և պայթուցիկների պահեստին։

Իսրայելական կողմի թվիթերյան գրառման մեջ ասվում է, որ «ՑԱԽԱԼ-ն անգործության չի մատնվի, քանի դեռ ահաբեկիչները շարունակում են վնաս հասցնել քաղաքացիական հասարակությանը՝ Ջենինում ճամբարն օգտագործելով որպես թաքստոց»։

Reuters գործակալությունը գրում է, որ Ջենինում տեղակայված է փախստականների ճամբար, որտեղ ապրում են պաղեստինյան խմբավորումների հարյուրավոր անդամներ, այդ թվում արմատական իսլամիստական ՀԱՄԱՍ և «Իսլամական ջիհադ» խմբավորումների ներկայացուցիչներ, որոնցից շատերը զինված են։ 

Հուլիսի 3-ի գիշերը գրանցված բախումների ժամանակ Իսրայելը, վերջին երկու շաբաթվա ընթացքում արդեն երկրորդ անգամ, գործի է դրել մարտական թռչող ապարատներ։ Reuters-ը գրում է, որ 2006 թվականից հետո Իսրայելը չէր դիմում անօդաչուների կիրառման պրակտիկային։ Գործակալության տվյալներով՝ Ջենինում մարտերը շարունակվել են մի քանի ժամ։ Դրա հետևանքով պաղեստինյան կողմը հայտնել է 5 զոհի և 27 վիրավորի մասին։

Իր հերթին Պաղեստինի առաջնորդ Մահմուդ Աբասը հայտարարել է, որ իսրայելական բանակի գործողությունը հանդիսանում է «մեր անօգնական ժողովրդի դեմ Իսրայելի հերթական ռազմական հանցագործությունը»։

Լուսանկարը՝ Majdi Mohammed/Associated Press

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter