
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը հուլիսի 17-ին Ուկրաինայի հարցով նիստ կգումարի
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը հուլիսի 17-ին Ուկրաինայի շուրջ իրավիճակի վերաբերյալ նիստ կգումարի։ Այդ մասին ասված է Անվտանգության խորհրդի հուլիս ամսվա ծրագրում, որը հրապարակվել է երկուշաբթի օրը՝ հուլիսի 3-ին։
Թե կոնկրետ ինչ թեմա կքննարկեն Անվտանգության խորհրդի անդամները, դեռևս չի նշվում։
Ընդ որում, հուլիսի 5-ին կկայանա ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ևս մեկ նիստ, որի ընթացքում կշոշափվի զինված հակամարտություններում երեխաների վիճակի թեման։ ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբեզնյան ավելի վաղ հայտարարել էր, որ ռուսական կողմն այդ խնդիրը բարձրացնում է ԱԽ-ում բրիտանական նախագահության ժամանակ։
Լուսանկարը՝ ՄԱԿ-ի պաշտոնական կայքէջից
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել