HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բակո Սահակյանը հետմահու պարգեւատրել է զինվորին

Հունիսի 20-ին նախագահ Բակո Սահակյանը ստորագրել է հրամանագիր, համաձայն որի` ԼՂՀ պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար ԼՂՀ պաշտպանության բանակի գնդացրորդ, շարքային Արամ Գյուլնազարյանը հետմահու պարգեւատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով:

Հիշեցնենք, որ հունիսի 18-ի առավորտյան` ժամը 08.25-ի սահմանում, ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական դիրքում հակառակորդի կողմից արձակված գնդակից մահացու հրազենային վիրավորում էր ստացել ժամկետային զինծառայող, 1993 թ. ծնված Արամ Սիմոնի Գյուլնազարյանը: Վիրավորը հոսպիտալ տեղափոխվելու ճանապարհին մահացել էր:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter