
Ոստիկանությունը հայտնել է միայն ձերբակալվածներից մեկի անունը
«Հարսնաքար» ռեստորանային համալիրում տեղի ունեցած դեպքի առիթով ձերբակալվել են 4 հոգի` մեղադրվելով ՀՀ Քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասով, այն է՝ երկու կամ ավելի անձանց նկատմամբ կյանքի համար վտանգավոր մարմնական վնասվածք պատճառելու կասկածանք:
Ոստիկանության մամլո ծառայությունը «Ա1+»-ին հայտնեց, որ ձերբակալվածների թվում է «Հարսնաքարի» անվտանգության ծառայության աշխատակից Գարիկ Մարգարյանը։ Մյուսների անունները չեն հրապարակում։
Ավելի մանրամասն՝ այստեղ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանություններ (4)
Մեկնաբանել