HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Ենս Սթոլթենբերգը ևս մեկ տարով կգլխավորի ՆԱՏՕ-ն

Հյուսիսատլանտյան խորհուրդը պայմանավորվել է ևս մեկ տարով երկարաձգել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար 64-ամյա Ենս Սթոլթենբերգի պաշտոնավարման ժամկետը։ Ինչպես գրում է Deutsche Welle-ն, որոշումը կհաստատվի մի քանի օրից Վիլնյուսում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ժամանակ։ Սթոլթենբերգը ՆԱՏՕ-ն կշարունակի ղեկավարել մինչև 2024 թվականի հոկտեմների 1-ը։

Վերջինս իր պաշտոնավարման ժամկետի երկարաձգումն անվանել է «մեծ պատիվ»։ «Եվրոպայի և Հյուսիսային Ամերիկայի միջև տրանսատլանտյան կապը ապահովում է մեր ազատությունն ու անվտանգությունը գրեթե 70 տարի շարունակ, և առավել վտանգավոր աշխարհում մեր մեծ միությունը կարևոր է ինչպես երբևէ»,- նշել է նա։

Դաշնակիցները շնորհակալություն են հայտնել գլխավոր քարտուղարին «ղեկավարող դերի» և «տրանսատլանտյան միասնականության պահպանմանը» իր հավատարմության համար։

Ենս Սթոլթենբերգը ՆԱՏՕ-ն գլխավորում է 2014 թվականից։ Փետրվարին նա հայտարարեց, որ չի պնդի իր մանդատի երկարաձգում։ Սթոլթենբերգը ՆԱՏՕ-ում իր աշխատանքը թողնելուց հետո պետք է գլխավորեր Նորվեգիայի բանկը, սակայն այդ պաշտոնավորումը հնարավոր է հետաձգվի ևս մեկ տարով։

Լուսանկարը՝ Valeria Mongelli/Bloomberg

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter