
Ուկրաինան փոխում է հակահարձակման մարտավարությունը․ ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար
Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Ալեքսեյ Դանիլովը հայտարարել է Ուկրաինայի զինված ուժերի հակահարձակման ռազմավարության փոփոխման մասին։
Նրա խոսքով՝ հարձակման այս փուլում առաջ շարժվելը չի համարվում Ուկրաինայի զինված ուժերի հիմնական խնդիրը։ Նա նշել է, որ Ուկրաինայի պաշտպանության ուժերի առաջնային հրամայականը «կենդանի ուժի, տեխնիկայի առավելագույն ոչնչացումն է»։ «Հիմա ոչնչացման պատերազմը հավասար է կիլոմետրերի համար պատերազմի: <...> Գործում ենք հանգիստ, կշռադատված, քայլ առ քայլ»,- թվիթերյան իր միկրոբլոգում գրել է Դանիլովը։
СОУ на даному етапі активних бойових дій виконують завдання номер один – максимальне знищення живої сили, техніки, складів пального, б/к, командних пунктів, артилерії та сил ППО російської армії. Останні дні особливо врожайні. Зараз війна на знищення дорівнює війні за кілометри.…
— Oleksiy Danilov (@OleksiyDanilov) July 4, 2023
Փոխարենը, ՌԴ ՊՆ-ն պնդում է, թե Ուկրաինայի զինված ուժերը հունիսի 4-ից «ձեռնարկում են հարձակման անհաջող փորձեր»։ Հունիսի 22-ին ՌԴ անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը հայտարարեց, որ «ուկրաինական կողմի անձնակազմի զոհերի թիվը հակահարձակման մեկնարկից ի վեր գերազանցել է 13 հազարը»։ Կիևը հերքում է այս տվյալները՝ պնդելով, որ դա մի քանի անգամ ուռճացված է՝ հավելելով, որ ռուսական զորքն օրական տալիս է «մինչև մի քանի հարյուր զոհ»։
Լուսանկարը՝ Genya Savilov / AFP
Մեկնաբանել