
Վլադիմիր Զելենսկին կայցելի Բուլղարիա
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին այդ երկրի նոր կառավարության հրավերով կայցելի Բուլղարիա։ Այդ մասին հայտնում է բուլղարական 24 часа պարբերականը՝ հղում անելով դիվանագիտական իր աղբյուրներին։
Ուկրաինայի նախագահի այցի մանրամասները դեռևս չեն նշվում, բայց, ամենայն հավանականությամբ, դա տեղի կունենա հինգշաբթի օրը՝ հուլիսի 6-ին։ Անվտանգության նկատառումներից ելնելով Զելենսկու այցի կոնկրետ ժամկետները գաղտնի են պահվում։
Բուլղարիա Վլադիմիր Զելենսկու այցը կկայանա այն բանից հետո, երբ վերջին նստաշրջանի ժամանակ խորհրդարանականները հրաժարվեցին լսել Ուկրաինայի նախագահի ուղերձը, որտեղ Զելենսկին Սոֆիային ցանկանում էր կոչ անել աջակցել Ուկրաինային։
Բուլղարիայի նոր եվրոպամետ կառավարությունն ավելի վաղ հայտարարել էր, որ աջակցում է Ուկրաինային ռազմական օգնության տրամադրմանը։ Նախորդ շաբաթ այդ երկիրը հավանություն էր տվել Կիևին ռազմական օգնության նոր փաթեթի նախագծին, որի մանրամասները դարձյալ գաղտնի են պահվում։ Բուլղարիայի պաշտպանության նորանշանակ նախարար Տոդոր Տագարևը հայտարարել է, որ Բուլղարիան արդեն սկսել է նախապատրաստել ռազմական օգնության հաջորդ փաթեթը։
Լուսանկարը՝ Sergei Chuzakov/AFP/Getty Images
Մեկնաբանել