HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

ԲՀԿ-ն պատասխանատվություն կրողի է փնտրում. «Ամեն օր Հայաստանում մահանում է մեկ գյուղ»

Այսօր ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը լրագրողների հետ զրույցում եւս մեկ անգամ նշեց, որ ԲՀԿ խորհրդարանական խմբակցությունը դեմ է քվեարկելու կառավարության ծրագրին:

Պատգամավորը որպես փաստարկ բերեց այսօր արտաքին պարտքի բարձր շեմը` 3 մլրդ 570 մլն դոլար, որը կուտակվել է վերջին 4 տարիների ընթացքում: Այնուհետեւ նշեց արտագաղթն ու մի շարք այլ անհաջողություններ, որ ունեցել է կառավորությունը:

«Էլ չեմ ուզում խոսել արտագաղթի օրեցօր ահագնացող տեմպերի մասին, երբ օրական միջին հաշվով Հայաստանը լքում է 400 քաղաքացի: Դա նշանակում է, որ ամեն օր Հայաստանում մահանում է մեկ գյուղ: Հաշվի առնելով վերը նշված երեւույթները եւ քարոզարշավի ընթացքում  ԲՀԿ-ի այն մոտեցումը, որ առաջընթացի համար երկրին անհրաժեշտ են լրջագույն փոփոխություններ, հաշվի առնելով, որ ըստ էության որեւէ փոփոխություն չի եղել, Տիգրան Սարգսյանը շարունակում է գլխավորել այն քաղաքական թիմը, որը ձախողել է նախորդ կառավորության ծրագիրը, «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը կայացրել է որոշում դեմ քվեարկել այս կառավարության ծրագրին»,- ասաց Նաիրա Զոհրաբյանը:

Վարչապետը տնտեսական անկման հիմնական պատճառ նշում էր 2009 թ. տնտեսական ճգնաժամը: Լրագրողները Նաիրա Զոհրաբյանից հետաքրքրվեցին, թե արդյոք ճգնաժամը «մեղմացուցիչ հանգամանք» է:

«Ճգնաժամը որոշ դեպքերում  կարող է արդարացում լինել, բայց երբ գտնվում ենք աշխարհում վերջից երրորդ տեղում եւ արձանագրում ենք 14.5 տոկոս տնտեսական անկում, ապա ինչ-որ մեկը դրա համար պիտի պատասխանատվություն կրի: Չի լինում, որ ինչ-որ մեկը չկրի պատասխանատվություն, այնուհետեւ խրոխտ կեցվացքով գա եւ ասի, թե նոր ծրագիր ենք բերել եւ ակնկալում ենք ձեր քվեն: Մեր հետեւում կանգնած է ժողովուրդ, եւ մենք անպայման ականջալուր ենք լինելու ժողովրդի ձայնին»,- հավելեց Նաիրա Զոհրաբյանը:

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter