HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Նիկոլ Փաշինյանը զարմացած է վարչապետի եկամուտների աճից

«Հետքը» օրերս հրապարակել էր վարչապետ Տիգրան Սարգսյանի վերջին տարիների գույքի ու եկամուտի հայտարարագրերը: Այսօր կառավարության ծրագրի քննարկման ժամանակ ՀԱԿ խմբակցության անդամ  Նիկոլ Փաշինյանը, մեջբերելով վարչապետի եկամուտների աճը, զարմանք արտահայտեց, թե ֆինանսատնտեսական ճգնաժամի ժամանակահատվածում ինչպես են աճել վարչապետ Տիգրան Սարգսյանի անձնական եկամուտները:

«Հարց է առաջանում, եթե ճգնաժամ է, ապա ինչո՞ւ են երկրաչափական պրոգրեսիայով աճում կառավարության ղեկավարի անձնական միջոցները: Ըստ վարչապետի ներկայացրած հայտարարագրերի՝ 2008 թվականին Տիգրան Սարգսյանն ունեցել է 17 միլիոն 242 հազար դրամ եւ 22 հազար դոլար, իսկ արդեն 2012 թվականին՝ 35 միլիոն դրամ եւ 870 հազար դոլար: Ի՞նչ ձեւի ճգնաժամ է, որ աղքատությունն աճում է ավելի քան 10 %-ով, մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն նվազում է 14 %-ով, բյուջեի եկամուտները նվազում են 7.8 %-ով, նվազագույն աշխատավարձը  դոլարային համեմատությամբ նվազում է 3.8 %-ով, իսկ այդ նույն ժամանակահատվածում պաշտոնավարած վարչապետի եկամուտներն աճում են` դրամական եկամուտները 102 %-ով, կամ նույնն է թե ավելի քան կրկնակի, իսկ դոլարային եկամուտները 39 անգամ»,- հավելեց Նիկոլ Փաշինյանը:

Նա հայտարարեց, թե դեմ է քվեարկելուկառավարության ներկայացրած խրագրին, որովհետև չի ուզում արդարացնել այն արտահայտությունը, թե յուրաքանչյուր ժողովուրդ արժանի է իր կառավարությանը:

Մեկնաբանություններ (2)

Zaruhi
86-ic ar aisor ashxatel em, isk verjin tarum ekamuts 0-akan e, prn. varchapete masnavor depq e indz ditarkelu? te im im hashvin e iren urchacrel, anhrajeshtutyan depqum karoc em dem ar dem qnnarkel
SEROB
Varchapet@ ezaki depk chi,,,,,ba mer erkrum inchu en pashtoni hamar,,,,,,,,,tali ?Chem karcum vor joxovrdi kjank@ barelavelu hamar en anum

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter