HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Ռուսաստանն ու Ուկրաինան գերիների հերթական փոխանակումն են կատարել

Գերիների փոխանակման հերթական փուլի ժամանակ Ուկրաինա է վերադարձել 45 ռազմագերի։ Այդ մասին հայտնել է Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակը։ 

Նրա խոսքով՝ Ուկրաինա է վերադարձել 2 սպա, 41 շարքային և սերժանտ, «Азовсталь»-ի քաղաքացիական աշխատակից և Խերսոնից՝ տարածքային պաշտպանության ուժերի ներկայացուցիչ։

Երմակը նշել է, որ վերադարձողների թվում է նաև երկու երեխա (6-ամյա Ռենատը և 10-ամյա Վարվարան), որոնք ապօրինաբար տեղահանվել էին Ռուսաստան։ Նրանց մայրը ռազմական բժիշկ է, որն ազատ էր արձակվել 2022 թվականի հոկտեմբերին տեղի ունեցած գերիների փոխանակման ժամանակ։ 

Ռուսական կողմը ևս հաստատել է Ուկրաինայից Ռուսաստան 45 ռազմագերու վերադարձի լուրը։ Ռուսական պաշտպանական գերատեսչության փոխանցմամբ՝ վերադարձածներին տրամադրվում է անհրաժեշտ բժշկական և հոգեբանական օգնություն, իսկ առաջիկայում նրանք կտեղափոխվեն ՌԴ ՊՆ բուժհաստատություններ։ Փոխանակման վերաբերյալ այլ մանրամասներ ՌԴ պաշտպանության նախարարությունը չի նշել։

Լուսանկարը՝ Игорь Клименко-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter