HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Վլադիմիր Զելենսկին այսօր կայցելի Թուրքիա

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին այսօր կայցելի Թուրքիա։ Այդ մասին հայտնում է Habertürk-ը՝ հղում անելով իրենց աղբյուրներին։

Նախատեսվում է, որ նախագահ Զելենսկին Ստամբուլում բանակցություններ կվարի Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։ Ընդ որում, Զելենսկիի Թուրքիա այցն իրականացվում է Էրդողանի հրավերով։

TACC գործակալությունը, հղում անելով Թուրքիայի նախագահի աշխատակազմի իր աղբյուրին, գրում է, որ Զելենսկին ու Էրդողանը կհանդիպեն Ստամբուլի Սկյուտարի շրջանի Վահդեթին առանձնատանը։ «Վաղը մեր նախագահը կհանդիպի Ուկրաինայի նախագահ Զելենսկիի հետ։ Հանդիպումից հետո, որը կկայանա Վահդեթին առանձնատանը, կարող է կայանալ մամուլի ասուլիս»,- նշել է գործակալության աղբյուրը։ 

Sabah-ն էլ գրում է, որ Զելենսկիի՝ Թուրքիա այցի գլխավոր թեմաներից մեկը կլինի Վիլնյուսում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը։ Anadolu գործակալության տվյալներով էլ՝ Զելենսկի-Էրդողան բանակցությունները երկկողմ ձևաչափից զատ կլինեն նաև պատվիրակությունների կազմերով։ Դրանց հիմնական թեմաները կլինեն Ուկրաինա Ռուսաստանի ներխուժումը, Կիևի ու Անկարայի երկկողմ փոխգործակցությունը, ինչպես նաև հացահատկի գործարքը, որը Ռուսաստանը չի ցանկանում երկարաձգել՝ պնդելով, թե դրա հիմքեր չկան։  

Հացահատկի գործարքի ժամկետը լրանում է հուլիսի 17-ին։ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Թուրքիան կողմ է դրա երկարաձգմանը։

Լուսանկարը՝ Թուրքիայի նախագահի մամուլի ծառայության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter