«Ժողովուրդ».«Հարսնաքարի» գործով՝ 6 ձերբակալված
Հունիսի 17-ին Ավանի «Հարսնաքար» ռեստորանային համալիրում տեղի ունեցած դաժան ծեծի գործով ձերբակալվածների թիվը, ըստ թերթի հավաստի տեղեկությունների, հասել է 6-ի: Թերթի աղբյուրներից հայտնի է դարձել, որ ոստիկանները երեկ բերման են ենթարկել ռեստորանի մենեջերին և մատուցող Դավիթ Ադամյանին, որն առաջինն է սկսել վիճաբանությունը Վահե Ավետյանի հետ:
Ձերբակալվել են նաև ծեծող հրոսակախմբի անդամները' ռեստորանի անվտանգության աշխատակիցներ Գարիկ Մարգարյանը, Արթուր Բաբլոյանը, Արման Բաղդասարյանը և Արման Խաչատրյանը' Կյաժ մականունով:
Թերթը հիշեցնում է, որ գործով տուժողները 5-ն են. հոսպիտալի բժիշկներ էդգար Միկոյանը, Արկադի Աղաջանյանը, Գարիկ Սողոմոնյանը, Արտակ Բայադյանը և Վահե Ավետյանը, որը ծայրահեղ ծանր վիճակով պառկած է հիվանդանոցում: Նրա գլխում նոր հեմատոմա է հայտնաբերվել:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել