HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հայկական ժամանակ». Պետք է սպասել հրաշքի

Թերթի տեղեկություններով, ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում երեկ կոնսիլիում է հրավիրվել' քննարկելու «Հարսնաքարում» դաժան ծեծի ենթարկված ռազմաբժիշկ Վահե Ավետյանի առողջական վիճակը:

Ցավոք, ոլորտի լավագույն մասնագետները ստիպված են եղել խոստովանել, որ բժշկությունն այլևս անզոր է և պետք է սպասել հրաշքի: Ինչպես հայտնի է, դաժան ծեծից հետո ռազմաբժիշկը, իր մեկ այլ գործընկերոջ հետ հոսպիտալ տեղափոխվելիս, արդեն եղել է ծայրահեղ ծանր վիճակում, և մինչ այժմ թեկուզ ծայրահեղ ծանր, բայց կայուն վիճակը հնարավոր է եղել ապահովել արհեստական կենսապահովման համակարգի շնորհիվ միայն:

Ինչ վերաբերում է ծեծկռտուքի հետևանքով մարմնական վնասվածքներ ստացած մյուս բժիշկներին, ապա նրանց վիճակն ավելի բարվոք է, նրանց կյանքին վտանգ չի սպառնում:

Մեկնաբանություններ (1)

Sahak
Tranerin martenq arorjutyun u hajorutyun

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter