
Արցախում կրճատվել է ներհանրապետական հանրային տրանսպորտի տեղաշարժը
Արցախում կրճատվել է ներհանրապետական հանրային տրանսպորտի տեղաշարժը։
«Հաշվի առնելով Ադրբեջանի կողմից Արցախը լիակատար շրջափակման մեջ առնելու հետևանքով առաջացած վառելիքի սուր սղությունը՝ որոշում է կայացվել զգալիորեն կրճատել ներհանրապետական հանրային տրանսպորտի տեղաշարժը։
Նոր գրաֆիկը միջհամայնքային երթուղիների համար կսկսի գործել հուլիսի 10-ից, իսկ Ստեփանակերտինը՝ հուլիսի 8-ից»,- հայտնում են ԱՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել