«Չորրորդ ինքնիշխանություն». Ճիշտը չխոսելն է
ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանը հաստարարել է, թե ցանկալի է, որ հանրապետական պատգամավորները հարցազրույցներ տալուց կամ ասուլիսների մասնակցելուց առաջ նախապես այդ մասին տեղյակ պահեն խմբակցությանը:
«ՉԻ» - Գալուստ Սահակյանի մտահոգությունը միանգամայն հասկանալի է. նախ` ոչ բոլոր հանրապետականներն են ի վիճակի հոդաբաշխ մտքեր հայտնել, երկրորդ` նրանց «շպարգալկաներ» են պետք, որովհետև հնարավոր չէ միայն «հավատանք, որ փոխենք» ասելով եթեր լցնել:
Բացի այդ էլ` հանրապետական պատգամավորներ կան, որոնց կարելի է հեռուստաեթեր ուղարկել միայն այն ժամերին, երբ երեխաները քնած են, պատգամավարներ կան, որոնց կարելի է ուղարկել միայն երգիծական հաղորդումների և այլն: Մի խոսքով` աշխատանքի բաժանումն անհրաժեշտ է:
Իսկ ընդհանրապես` ճիշտ կլինի, եթե եթերում հայտնվելուց առաջ նախապես զգուշացնեն ոչ թե խմբակցությանը, այլ հեռուստադիտողներին: Որպեսզի մարդիկ նախապես փոխեն ալիքը: Թե չէ մի տեսակ սիրուն բան չի ստացվում` քեզ համար տանը հանգիստ նստած հեռուստացույց ես նայում, ու հանկարծ էկրանիդ հանրապետական է հայտնվում: Հո ամեն անգամ պուլտը չէ՞ս շպրտելու:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել