
Ուկրաինան հիմա պատրաստ չէ ՆԱՏՕ-ին անդամակցելու. Ջո Բայդեն
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցության հարցը կարող է քննարկվել միայն ուկրաինական պատերազմի ավարտից հետո։ Այդ մասին նա հայտարարել է CNN-ին տված հարցազրույցում։
«Ուկրաինան հիմա պատրաստ չէ ՆԱՏՕ-ին անդամակցությանը` պատերազմի թեժ պահին։ Դաշինքի անդամների շրջանում չկա միակարծություն հենց հիմա ՆԱՏՕ-ին` Ուկրաինայի անդամակցության վերաբերյալ»,- հայտարարել է ԱՄՆ նախագահը։
Ըստ նրա՝ Ուկրաինան պետք է շարունակի ՆԱՏՕ-ին անդամակցելու համար անհրաժեշտ բարեփոխումների և փոփոխությունների իրականացումը։ «Իսկ քանի դեռ Ուկրաինան ՆԱՏՕ-ում չէ, ԱՄՆ-ն նրան կտրամադրի անվտանգության այնպիսի երաշխիքներ, ինչպես` Իսրայելին»,- հավելել է Բայդենը։
ԱՄՆ նախագահի խոսքով՝ ԱՄՆ-ն ու ՆԱՏՕ-ի անդամ մյուս երկրները կշարունակեն Ուկրաինային մատակարարել սպառազինություն, որն անհրաժեշտ է ռուսական ագրեսիային հակազդելու համար։
Զուգահեռաբար, Ստամբուլում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ կայացած բանակցություններից հետո, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Ուկրաինան արժանի է անդամակցելու ՆԱՏՕ-ին։ «Մենք միշտ մեր աջակցությունն ենք հայտնել Ուկրաինայի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը։ <...> Ուկրաինան արժանի է ՆԱՏՕ-ին անդամակցությանը»,- հայտարարել է Էրդողանը։
Լուսանկարը՝ Getty Images-ի
Մեկնաբանել