HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սյունիքի մարզպետը ԵԽ քաղաքական հարցերով տնօրենի հետ քննարկել է Հայաստան-Արցախ ճանապարհի փակ լինելն ու դրա հետևանքները

Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը հուլիսի 7-ին Գորիսում հանդիպել է Եվրոպայի խորհրդի քաղաքական հարցերով տնօրեն Միրոսլավ Պապային և Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների ու օրենքի գերակայության հարցերով գլխավոր տնօրեն Խրիստոս Յակումոպուլոսին: Այս մասին հայտնում են Սյունիքի մարզպետի աշխատակազմից։

Հանդիպմանը մասնակցել են նաև Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանը, Եվրոպայի խորհրդում ՀՀ մշտական ներկայացուցիչ Արման Խաչատրյանը, ՀՀ ԱԳ նախարարության, Երևանում ԵԽ գրասենյակի, մարզպետի աշխատակազմի պաշտոնյաներ։

Հանդիպման մասնակիցները խոսել են ՀՀ սահմաններին ու Արցախի շուրջ ստեղծված իրավիճակի, Հայաստան-Արցախ ճանապարհի փակ լինելու ու դրա հետևանքների մասին։

Եվրոպայի խորհրդի բարձրաստիճան պատվիրակության անդամնեը հանդիպել են միջանցքի փակ լինելու պատճառով Գորիսում ապաստանած արցախցիներին ևս։

Նրանք մարզպետի ուղեկցությամբ այցելել են նաև Տեղ համայնքի Կոռնիձոր գյուղ՝ Բերձորի միջանցքի մեկնարկային կետ և դիտարկել դրա փակ լինելն ու մարդկանց երկկողմ տեղաշարժի անհնարինությունը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter